Հայաստանի վարչապետի պաշտոնում նստած ստախոսը հայտարարել է, որ կաթողիկոսը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը և ինչպես ինքն էր խոստացել դեռ 2011 թ-ին չի ընդունել մոտակա ժամանակներում ՀԱՍԵ-ի Սահմանադրությունը։ Նիկոլը բողոքում է ու դժգոհում, որ անցել է 14 տարի ու կաթողիկոսը իբր դրժել է իր խոստումը։
Նախ՝ «մոտ ապագայում» ասվածը շատ հարաբերական է և քանի որ կոնկրետ ժամկետ չկա նշված, ապա ինչ-որ մեկը իրավունք չունի դիմացինին մեղադրել այդ «մոտ ապագայումը» խախտելու մեջ։
Մեկի համար այդ «մոտ ապագան» գալիս է 2 օր անց, իսկ մյուսի մոտ՝ 30 տարի անց։
Նիկոլի կողմից կաթողիկոսին այս հարցում մեղադրելը բացահայտ մանիպուլյացիա է։
Երկրորդը՝ կաթողիկոսին խոսքը դրժելու մեջ մեղադրում է մեկը՝ Նիկոլ Անհողը, ում խոստացված «Արցախը Հայաստան է և վերջ»-ի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, 150 հազար հայ դարձան գաղթական, 2020-23 թվականներին մենք ունեցանք 5 հազարից ավելի զոհ և 10 հազարից ավելի վիրավոր, մի քանի հարյուր անհետ կորածներ, Հայաստանի տարածքների կորուստ, կապիտուլյանտ երկրի կարգավիճակ և նաև հարյուր միլիարդավոր դոլարների վնաս։
Հիմա հարց՝ կաթողիկոսի ՀԱՍԵ-ի կանոնադրությունը չընդունելու՞, թե՞ Նիկոլ Անհողի ասած այդ արտահայտությունից է Հայաստանն ու հայ ժողովուրդը աղետալի տուժել։
Ի դեպ, ընդամենը Նիկոլի մեկ ՍՈՒՏ և դրժված խոստումն եմ օրինակ բերել, որի հետևանքները աղտալի են եղել Արցախի և Հայաստանի համար։
Կարող եմ Նիկոլի կողմից խոստացված և դրժված հարյուրավոր այլ խոստումներ էլ բարձրաձայնել։
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ